Դեկտեմբեր 13 2016

The Economist-ի կանխատեսումները

The Economist-ի կանխատեսումները

Թուրքիան իր 3.3% կազմող տնտեսական աճով առաջ կանցնի Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից:


Բրիտանական The Economist-ը հանդես է եկել 2017թ. համաշխարհային տնտեսությունում սպասվող արդյունքերի մասին կանխատեսումներով: Ըստ այդմ` 2017 թվականը տնտեսական առումով լինելու է «ոչ հզոր աճի տարի»:


Հետաքրքրական է, որ այդ կանխատեսումների համաձայն՝ Թուրքիան իր 3.3% տնտեսական աճով առաջ կանցնի Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից ու Ֆրանսիայից: Նշվում է, որ  2017թ. համաշխարhային տնտեսության ուղղությունը որոշվելու է քաղաքական զարգացումներով, որոնցից է, օրինակ, Դոնալդ Թրամփի ԱՄՆ-ի նախագահ դառնալը: Եթե վերջինս կատարի իր խոստումները, որը ենթադրում է մաքսային արգելքների վերացում, ապա  համաշխարհային առևտրի  ենթակառուցվածքների ծախսերը կավելանան,  դրանով իսկ կփոխվի համաշխարհային տնտեսական հավասարակշռությունը:


Տնտեսական առումով իրենց ազդեցությունը կունենան նաև Գերմանիայում և Ֆրանսիայում կայանալիք ընտրությունները: Տնտեսական աճ կգրանցվի Աֆրիկայում, Ասիայում (5.2%), Մերձավոր Արևելքում (3%):


Ընդ որում` Աֆրիկայի երկու մասերում, ըստ այս կանխատեսումների, տարբեր տնտեսական ծավալների աճ է սպասվում: Սահարայից հարավ գտնվող պետություններում տնտեսական աճը կկազմի 3%, իսկ Հյուսիսային Աֆրիկայում` 2.8%: