Դեկտեմբեր 13 2016

Պատժամիջոցների կողմնակիցները

Պատժամիջոցների կողմնակիցները

Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները հանդես են եկել ՌԴ-ի դեմ սահմանափակիչ ﬕջոցները երկարացնելու օգտին:


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այսօր հանդես են եկել ՌԴ-ի հետ հարաբերություններում սահմանափակիչ ﬕջոցները երկարացնելու օգտին: Համապատասխան հայտարարությունը երկու առաջնորդներն արել են Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:


Հիշեցնենք, որ եվրոպական հինգ երկիր՝ Ուկրաինան, Չեռնոգորիան, Ալբանիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան, երկարաձգել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործողությունը ևս վեց ամսով:


Ի դեպ` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը հոկտեմբերին հայտարարել էր, թե Վաշինգթոնը պատրաստ է չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները` վերջինիս կողմից Մինսկում ձեռքբերված ուկրաինական հակամարտության կարգավորմանը միտված պայմանավորվածությունների կատարմանը զուգընթաց: