Դեկտեմբեր 20 2016

Ովքեր են նախընտրում Նյու Յորքը

Ովքեր են նախընտրում Նյու Յորքը

Արտասահմանցի զբոսաշրջիկների թվում առաջատար են բրիտանացիները:


2015 թվականի 11 ամիսներին Նյու Յորք է այցելել ավելի քան 60 միլիոն զբոսաշրջիկ: Մեգապոլիսի իշխանությունները նշում են, որ չնայած տարին դեռ չի ավարտվել, այդ թիվն արդեն ռեկորդային է:  2015-ին Նյու Յորքն ընդունել էր ավելի քան 59 մլն զբոսաշրջիկ:


Նշվում է, որ Նյու Յորք այցելող զբոսաշրջիկների թիվը վերջին յոթ տարվա ընթացքում ամեն տարի նվազագույնը 1 միլիոնով ավելանում է:


Վիճակագրության համաձայն` այս տարվա ընթացքում Նյու Յորք այցելած զբոսաշրջիկների 80 տոկոսը երկրի տարբեր նահանգների բնակիչներ են: Արտասահմանցի զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կազմում է 12 միլիոն մարդ, ինչը նույնպես ռեկորդային է: Առաջին տեղում է Մեծ Բրիտանիան, երկրորդում՝ Չինաստանը, ապա` Կանադան և Բրազիլիան: