Դեկտեմբեր 20 2016

Հանուն կորալյան խութերի

Հանուն կորալյան խութերի

Վաշինգթոնը Արկտիկայում և Ատլանտյան օվկիանոսում կարգելափակի հորատման նոր իրավունքների վաճառքը:


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է արգելափակել Արկտիկայում և Ատլանտյան օվկիանոսում հորատման նոր իրավունքների վաճառքը։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։


Տեղեկատվության համաձայն՝ Օբաման իր որոշումը կհիմնավորի 1953թ. ընդունված` կորալյան խութերը և ծովային արգելանոցները պահպանելու մասին դրույթով։


Աղբյուրների տվյալներով՝ առաջիկայում համանման որոշում կկայացնի նաև Կանադան։