Դեկտեմբեր 14 2016

Գազի խնդիր

Գազի խնդիր

Պուտինն ու Մերկելը քննարկել են Ուկրաինայի տարածքով Եվրոպայի սպառողներին ռուսական գազ մատակարարելու հարցը:


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի տարածքով Եվրոպայի սպառողներին ռուսական գազի մատակարարումների հարցը։ Այդ մասին հայտնել է Կրեմլի կայքը:


Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինան շեղվում է Ռուսաստանից գազ գնելու համաձայնությունից, ինչը սպառնալիք է ստեղծում գազը Եվրոպա տարանցելու համար։

Բացի այդ, Պուտինը Մերկելին իրազեկել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի գործողությունների, ինչպես նաև Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու մասին։


Ընդգծվում է, որ հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է գերմանական կողմը: