Դեկտեմբեր 16 2016

Brexit-ի գինը

Brexit-ի գինը

Եվրամիությունից դուրս գալը Բրիտանիային կարժենա կլորիկ գումար:


Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս գալու ժամանակ և դրանից հետո ստիպված կլինի եվրոգոտուն վճարել շուրջ 50-60 մլրդ եվրո` նախկինում կնքված համաձայնագրերով: 


Ինչպես հայտնել են Sky News հեռուստաալիքի բարձրաստիճան աղբյուրները, ԵՄ-ում երկրի կողմից տասնյակ միլիարդավոր եվրոների վճարման հարցը առանցքայիններից մեկը կլինի Թերեզա Մեյի կառավարության հետ բանակցությունների օրակարգում, այն բանից հետո, երբ մեկնարկի ԵՄ-ից դուրս գալու գործընթացը, որը ծրագրված է 2017 թվականի մարտին։


Brexit-ի հարցով ԵՄ գլխավոր բանակցորդ Միշել Բարնիեն նախկինում նույնպես այդ թիվն է հիշատակել։