Դեկտեմբեր 15 2016

Բոլոր ճանապարհները տանում են Եվրոպա

Բոլոր ճանապարհները տանում են Եվրոպա

Հաջորդ ապրիլից վրացիները Եվրոպա կմեկնեն առանց մուտքի արտոնագրի:


Հաջորդ տարվա ապրիլից Վրաստանի քաղաքացիները կկարողանան Եվրոպա մեկնել առանց մուտքի արտոնագրի: Այդ մասին հայտարարել է Վրաստանի գծով Եվրախորհրդարանի զեկուցող Անդրես Մամիկինսը:


Պատգամավորը հայտարարել է, որ Եվրախորհրդարանն այդ հարցով քվեարկություն կանցկացնի 2017-ի հունվարին կամ փետրվարին:


Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ԵՄ գործընկեր ցանկացած երկրի մասով առանց վիզաների ռեժիմի կասեցման մեխանիզմի հետ միաժամանակ: