Դեկտեմբեր 14 2016

ԱՄՆ-ը պատժել է ԴԱԻՇ-ին ֆինանսավորողին

ԱՄՆ-ը պատժել է ԴԱԻՇ-ին ֆինանսավորողին

Պատժամիջոցների սահմանումից հետո ԱՄՆ-ի տարածքում սառեցվել են ալ-Ռավիի բոլոր միջոցներն ու անշարժ գույքը։


Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել սիրիական մի ընկերության և նրա սեփականատիրոջ նկատմամբ` ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը ֆինանսավորելու համար։ Այդ մասին նշված է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում։ 


Պատժամիջոցներն առնչվել են Ֆավազ Մոհամադ Ջուբար ալ-Ռավիին, որին պատկանում են Սիրիայում գրանցված Hanifa Currency Exchange և Իրաքում գրանցված Selselat al Thahab MONEY EXCHANGE ընկերությունները։


Պատժամիջոցների սահմանումից հետո ԱՄՆ-ի տարածքում սառեցվել են ալ-Ռավիի բոլոր միջոցներն ու անշարժ գույքը։ Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր «Իսլամական պետության» երեք ղեկավարի ոչնչացման մասին։