Դեկտեմբեր 05 2016

Մենք ունենք ֆանտաստիկ պոտենցիալ՝ մարդկային կապիտալը

Մենք ունենք ֆանտաստիկ պոտենցիալ՝ մարդկային կապիտալը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 3-ին մասնակցել է

Հայաստանի սոցիալ-տնտեսական երկարաժամկետ զարգացման թեմայով

քննարկմանը՝ «Վերափոխել Հայաստանն ու ներգրավել Սփյուռքը՝

միասնականությամբ և համատեղ պատասխանատվությամբ» խորագրով:


Քննարկումը կազմակերպել էր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը՝ (ՀԲԸՄ) իր 110-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: 





Վարչապետն այցելել է ՀԲԸՄ կենտրոնատեղի և նախքան հանդիպումը շրջայց կատարել այնտեղ տեղակայված IDeA հիմնադրամի, «Լույս» հիմնադրամի, Impact Hub Yerevan ցանցի գրասենյակներում, ծանոթացել նրանց գործունեությանը և ծրագրերին, ողջունել ստեղծագործ նախաձեռնություններն ու մաղթել հաջողություններ:





Հայաստանի սոցիալ-տնտեսական երկարաժամկետ զարգացման թեմայով քննարկմանը կառավարության ղեկավարը պատասխանել է բազմաթիվ հարցերի։