Հունիս 07 2016

ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՅԱՆՈՒԿՈՎԻՉԻՆ ՄՈՌԱՑԵԼ ԵՆ

ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՅԱՆՈՒԿՈՎԻՉԻՆ ՄՈՌԱՑԵԼ ԵՆ


Transparency International հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպությունը Ուկրաինայի իրավապահ մարմիններին մեղադրում է երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա մերձավորների գործերով հետաքննության ընթացքում անգործություն դրսևորելու մեջ:


«Այսօր արդեն 2016 թվականի երկրորդ կեսն է, իսկ ուկրաինական իրավապահ համակարգը որևէ արդյունքի չի հասել: Կազմակերպիչների և պաշտոնյաների մասով չկա նույնիսկ մեկ մեղադրական վճիռ, պետությանը չի վերադարձվել անգամ մեկ դոլլար»,- ասվում է Transparency International Украина-ի տարածած հայտարարությունում:


Ուկրաինայում Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հարուցվել է մի քանի քրեական գործ: Նա մեղադրվում է 2014 թվականին Մայդանում տեղի ունեցած սպանություններին մասնակցելու, փողերի լվացման, կաշառք ստանալու, պետական ունեցվածքի մսխման և հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ:


Յանուկովիչը, ով գտնվում է Ռուսաստանում, բազմիցս հայտարարել է, որ իր նկատմամբ հետապնդումը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով: