Հունիս 10 2016

ՍՈՐՈՍԸ BREXIT-ԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ

ՍՈՐՈՍԸ BREXIT-ԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ


Ամերիկացի հայտնի ֆինանսիստ և ներդրող Ջորջ Սորոսը վստահություն է հայտնել, որ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) հակառակորդների աջակցությունը կուժեղանա այդ հարցով հանրաքվեի օրվա մոտենալուն ընդառաջ: 


Իր տեսակետը ֆինանսիստը պայմանավորել է բրիտանական ֆունտի ուժեղ արժույթ լինելով, ինչը, ըստ Սորոսի, ԵՄ կազմից դուրս գալու օգտին քվեարկելու ավելի փոքր հնարավորության գործոն է:


«Ես համոզված եմ, որ Brexit-ի հակառակորդների ճամբարն ավելի է ամրանում»,- ասել է Սորոսը:


Նա նշել է, սակայն, որ Եվրամիությունը փլվելու «լավ հնարավորություն» ունի` կապված միգրացիոն ճգնաժամի, Հունաստանի ֆինանսական դժվարությունների և Brexit-ի հետ:


Նկատենք, որ ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի մնալու հարցով հանրաքվեն տեղի կունենա հունիսի 23-ին: