Հունիս 09 2016

PLAYBOY-Ի ԲՆՕՐՐԱՆԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

PLAYBOY-Ի ԲՆՕՐՐԱՆԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է


Playboy ամսագրի լեգենդար հիմնադիր Հյու Հեֆների առանձնատունը կարող է գնել նրա հարևանը` ֆինանսիստ Դարեն Մետրոպուլոսը: Գործարքի արժեքը կկազմի 200 միլիոն դոլլար:


Շքեղ առանձնատան վաճառքով զբաղվում են միանգամից մի քանի գործակալներ: Playboy-ի ներկայացուցիչն էլ հաստատել է, որ գործարքն արդեն կնքվել է, սակայն հրաժարվել է մանրամասներ հայտնել:


Հեֆների առանձնատան հարևանությամբ գտնվող տունը Մետրոպուլոսը գնել է 2009-ին` 18 միլիոն դոլլարով, սակայն, ինչպես հայտնել է ֆինանսիստի ներկայացուցիչը, նրան դուր է գալիս Playboy-ի հիմնադրի տան ճարտարապետությունը: Ըստ վաճառքի պայմանագրի` Հեֆները իրավունք է ստանում բնակվել իր տանը մինչև կյանքի վերջը:


Playboy-ի հիմնադրի տունը կառուցվել է 1927 թվականին` 2.5 հեկտար հողակտորի վրա, Լոս Անջելեսում: