Հունիս 07 2016

ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԸ

ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԸ


Նիգերիայի Տեղեկատվության դաշնային նախարարությունը հայտնել է առանձին անձանց, այդ թվում կառավարության նախկին պաշտոնյաների և կազմակերպությունների կողմից անօրինական կերպով յուրացված միջոցներն ու ակտիվները պետությանը վերադարձնելուն ուղղված միջոցառումների հաջող մեկնարկի մասին:


Նախարարության ներկայացրած հաշվետվությունում ասվում է, որ անցած մեկ տարում բյուջե է վերադարձվել ավելի քան 9 մլրդ դոլլար, ինչը խիստ կարևոր է մի երկրի համար, որը նավթի ցածր գների պատճառով տնտեսական ճգնաժամի մեջ է:


Մեկ տարի առաջ ընտրված նոր կառավարությունը զգալի հաջողություններ է գրանցել: Նախագահ Մուհամադու Բուհարին իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր երկրում վերացնել կոռուպցիան և վերադարձնել պաշտոնյաների յուրացրած բոլոր միջոցները, որոնք կլցնեն պետության գրեթե դատարկ գանձարանը: