Հունիս 07 2016

ՆԱՎԹԱՅԻՆ ԱՍԵՂԻՑ ԱՆԴԻՆ

ՆԱՎԹԱՅԻՆ ԱՍԵՂԻՑ ԱՆԴԻՆ


Սաուդյան Արաբիայի կառավարությունը ծրագրում է 2020 թվականին եռակի մեծացել ոչ նավթային եկամուտները։ Այս մասին ասվում է փոխակերպումների ազգային ծրագրում, որը երեկ երեկոյան ընդունել է կառավարությունը: Այն կազմում է երկրի զարգացման ռազմավարության մաս։ 


Փաստաթղթում ասվում է, որ նավթային ոլորտից դուրս պետեկամուտները 2020 թվականին պետք է հասնեն 530 մլրդ ռիալի (141 մլրդ դոլլար), իսկ ներկայում դրանք կազմում են 43.6 մլրդ դոլլար։ Դա կարող է մասամբ իրագործվել դրամավարկային քաղաքականության խստացման հաշվին՝ ավելացված արժեքի հարկի, գազավորված ըմպելիքների ու ծխախոտի ակցիզների սահմանմամբ։ Նավթի արդյունահանման մակարդակը, ինչպես սպասվում է, կպահպանվի ներկա մակարդակում` օրական 12.5 մլն բարել։ Սակայն բնական գազի արտադրությունը, ինչպես ակնկալվում է, կաճի` 339.8 մլն խորանարդ մետրից հասնելով 504 միլիոնի։ Իշխանությունները ծրագրում են ավելացնել նավթի վերամշակման ծավալը`՝ օրական 2.9 մլն բարելից հասցնելով 3.3 մլն բարելի։


Ծրագիրն, ընդհանուր առմամբ, ներառում է 543 նախագիծ ու նախաձեռնություն, որոնց իրագործման համար պահանջվում է 72 մլրդ դոլլար։ Եվս 80 մլրդ դոլլար կներդնեն մասնավոր ընկերությունները։ Արդյունքում մասնավոր ոլորտում ծրագրվում է ավելի քան 450 հազար աշխատատեղերի ստեղծում: