Հունիս 08 2016

ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅՈՒՆ` ՃԱՊՈՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ

ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅՈՒՆ` ՃԱՊՈՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ


Ճապոնիայի Օկինավա պրեֆեկտուրայի Նախա օդանավակայանում մասնավոր օդանավի մեջ ոսկու 100 կիլոգրամանոց խմբաքանակ է առգրավվել: Ոսկու մոտավոր արժեքը կազմում է մոտ 500 մլն իեն (մոտ 4.5 մլն դոլլար): Ճապոնական օրենքներով` երկիր ոսկի բերելիս պետք է վճարել 8%-ի չափով սպառողական հարկ՝ հաշվի առնելով հնարավոր վերավաճառքը երկրի ներսում: Գործարքի ժամանակ այդ գումարը պետք է վճարի նաև գնորդը, այնպես որ` վերջին հաշվով վաճառողը վերադարձնում է իր վճարած գումարը: Փաստորեն, սահմանը հատելիս հարկի չվճարման դեպքում մաքսանենգները 8% եկամուտ են շահում, ինչը տվյալ դեպքում կկազմեր մոտ 400 հազար դոլլար: Ոստիկանությունը կասկածներ ունի, որ մաքսանենգության այս ուղու կազմակերպմանը մասնակցություն են ունեցել յակուձա հանցավոր խմբավորումները:


Այս տարվա հունվարին էլ Օսակայում առգրավվել էր ոսկու ու թանկարժեք իրերի ավելի խոշոր խմբաքանակ՝ 130 կգ ոսկի ու 586 ժամացույց, որը Հոնկոնգից մաքսանենգները փորձել էին անցկացնել որպես օճառ: Թանկարժեք իրերի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 1 մլրդ իեն (8.5 մլն դոլլար): Ոստիկանությունը կասկածներ ունի, որ Հոնկոնգից ոսկու և ժամացույցների տեղափոխման ճանապարհը գործել է շուրջ մեկ տարի: