Հունիս 09 2016

ԼՈՂԱՑՈՂ ՏՆԵՐ ԴՈՒԲԱՅՈՒՄ

ԼՈՂԱՑՈՂ ՏՆԵՐ ԴՈՒԲԱՅՈՒՄ


Դուբայի Kleindienst շինարարական ընկերությունը սկսել է լողացող տների նոր շարքի արտադրություն: The Signature Edition կոչվող հավաքածուի մեկ լոտի նվազագույն արժեքը կազմում է 3.25 մլն դոլլար:


«Ջրային» առանձնատան մակերեսը կազմում է մոտ 370 քառակուսի մետր. այն հաշվարկված է ութ մեծահասակների և ութ երեխաների համար: Տան ստորին մակարդակը գտնվում է ջրի տակ: Այնտեղ կա երկու ննջասենյակ ու մեկ հյուրասենյակ:


Տան կտուրին, որը բազմագործառույթ է, կարելի է պառկել արևի տակ, հավաքույթներ կազմակերպել երեկոյան ժամերին:


Նոր հավաքածուի առանձնատների արժեքը սկսում է 3.25 մլն դոլլարից: Ներկայում դեռ արտադրության փուլում է 40 նմանատիպ տուն: Ենթադրվում է, որ առաջին լոտերը պատրաստ կլինեն 2016-ի հոկտեմբերին:


Նկատենք, որ Դուբայը ավանդաբար համարվում է նորարարական շինարարության կենտրոն: Մայիսին այստեղ բացվել է եռաչափ տպիչով տպագրված առաջին գործող գրասենյակային շենքն աշխարհում: