Հունիս 08 2016

ՀԱՄԱՑԱՆՑԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է ԲՈԼՈՐԻՆ

ՀԱՄԱՑԱՆՑԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է ԲՈԼՈՐԻՆ


Մինչև 2020 թվականը համացանցի օգտատերերի թիվն աշխարհում կգերազանցի 5 միլիարդը: Նման կանխատեսում է արել Google Россия-ի մարքետինգի գծով տնօրեն Դմիտրի Կուզնեցովը՝ ելույթ ունենալով Google Think Performance խորհրդաժողովում:


«Եթե այն ժամանակներում (1990-ական թվականների վերջը) մենք ասում էինք, որ համացանցը հասանելի է արդեն տասնյակ կամ հարյուր միլիոնավոր մարդկանց, քանի որ համակարգիչը բավական թանկ բան էր, ապա այժմ ասում ենք, որ համացանցը հասանելի է գրեթե բոլորին: Մեր կանխատեսումներով մինչև 2020 թվականն աշխարհում կլինի համացանցի ավելի քան 5 մլրդ օգտատեր. մեծամասնության համար համացանցից օգտվելու առաջին սարքը կդառնա սմարթֆոնը»,- ասել է նա:


Կուզնեցովը նշել է, որ միջին հաշվով 15 րոպեի ընթացքում աշխարհում գնում են շուրջ 50 հազար սմարթֆոն: