Հունիս 06 2016

ԷՐ ՌԻԱԴԸ ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ

ԷՐ ՌԻԱԴԸ ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ


The Wall Street Journal-ի փոխանցմամբ` Սաուդյան Արաբիան երեկ`հունիսի 5-ին նվազեցրել է նավթի գները եվրոպացի գնորդների համար՝ միաժամանակ բարձրացնելով դրանք ամերիկացի ներկրողների համար։ 


Պետական նավթային Saudi Aramco ընկերությունը հուլիսին 35 ցենտով նվազեցրել է մատակարարվելիք նավթի հումքի մեկ բարելի գինը հյուսիսարևմտյան Եվրոպայի երկրների և 10 ցենտով՝ միջերկրածովյան տարածաշրջանի երկրների համար։ Նշվում է, որ այդ որոշումն առնվազն տարօրինակ է, քանի որ նավթի պահանջարկը սովորաբար աճում է տարվա հենց երկրորդ կեսին՝ սպասարկումից հետո նավթավերամշակող գործարանների` շահագործման անցնելուց հետո։ Բացի այդ, նավթի շուկայում առաջարկի վրա ազդում են մատակարարման խափանումներն այնպիսի երկրներից, ինչպես Նիգերիան է։

 

Միաժամանակ` գները 20 ցենտով բարձրացել են ԱՄՆ-ի համար։ Սաուդյան նավթի բոլոր տեսակների արժեքը, բացառությամբ Extra Light-ի, բարձրացվել է ասիացի ներկրողների համար։