Հունիս 10 2016

DISNEY-Ը ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՄԵԾ ՀՈՒՅՍԵՐ Է ԿԱՊՈՒՄ

DISNEY-Ը ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՄԵԾ ՀՈՒՅՍԵՐ Է ԿԱՊՈՒՄ


Walt Disney ընկերությունը մտադիր է Չինաստանում ֆիլմերի արտադրություն սկսել: Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է ամերիկյան ընկերության նախագահ Ռոբերտ Այգերը:


«Հիմա մենք ջանքեր չենք խնայում Չինաստանում Disney ապրանքանիշի ներքո ֆիլմերի արտադրություն սկսելու համար: Արդեն բավական առաջ ենք գնացել այդ գործընթացում՝ ներառյալ ֆիլմերի համար գաղափարների մշակումը և այդ ֆիլմերի ստեղծման համար տաղանդների որոնումը»,- ասել է Այգերը:


Այգերի խոսքով՝ առաջին ֆիլմը կարտադրվի արդեն այս տարվա ընթացքում: Նրա կարծիքով` Չինաստանը շուտով կդառնա կինոարտադրության ոլորտում աշխարհի խոշորագույն շուկան:


Ներկայում ԱՄՆ սահմաններից դուրս է գտնվում Walt Disney-ի հինգ կինոստուդիաներից միայն մեկը՝ Disney Nature-ը, որը բացվել է 2008թ. Փարիզում: Դրանից զատ, ընկերության հիմնական կինոստուդիան ոչ մեծ ստորաբաժանում ունի նաև Ճապոնիայում: