Սեպտեմբեր 01 2016

ԿԻՐԹ ՍԵՐՈՒՆԴԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԳՐԱՎԱԿԱՆՆ Է

ԿԻՐԹ ՍԵՐՈՒՆԴԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԳՐԱՎԱԿԱՆՆ Է

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուղերձը՝

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ




Սիրելի հայրենակիցներ, մանկավարժներ, ուսանողներ և աշակերտներ, 

գիտության ու կրթության գործի նվիրյալներ 

Շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: 


Այս օրը հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս վերաիմաստավորել կրթության, գիտության իրական արժեքն ու անգնահատելի դերը ինչպես անհատի, այնպես էլ պետության կայացման և զարգացման գործում: Կիրթ սերունդը մեր երկրի առաջընթացի գրավականն է: 


Այս օրը նշանակալից է հատկապես առաջին դասարանցիների համար, քանի որ այն նշանավորում է նրանց կյանքի կարևորագույն փուլի սկիզբը: Թող այն դառնա հաջողությունների, ձեռքբերումների և կյանքում ինքնահաստատման սկիզբ: 


Ուզում եմ շեշտել, որ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները կառավարության առաջնահերթ ծրագրերից են՝ ուղղված կրթության որակի շարունակական բարձրացմանը և կրթության մատչելիության ապահովմանը:


Եվս մեկ անգամ շնորհավորելով այս կարևոր օրվա առթիվ` մաղթում եմ հաջողություններ ուսումնական գործընթացում, խաղաղություն և բարօրություն: