Սեպտեմբեր 20 2016

ԱՄՆ-Ը ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՀՀ ՀԵՏ ՋԵՐՄ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ-Ը ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՀՀ ՀԵՏ ՋԵՐՄ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար

Ջոն Քերրին հատուկ շնորհավորական ուղերձով է դիմել հայերին:


Նախագահ Օբամայի և Ամերիկայի ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի ժողովրդին՝ սեպտեմբերի 21-ին նշվող անկախության տոնի կապակցությամբ:


Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ ջերմ բարեկամությունը: Անցած քառորդ դարի ընթացքում Հայաստանը լուրջ առաջընթաց է արձանագրել։ ԱՄՆ-ը նախատեսում է շարունակել սերտ համագործակցությունը Հայաստանի հետ՝ աջակցելով երկկողմ բարգավաճմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը, օրենքի գերիշխանությանն ու տարածաշրջանային խաղաղությանը: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի կայուն աջակցությունը միջազգային խաղաղարար գործընթացներին, ինչպես նաև Սիրիայի փախստականների ճգնաժամի կարգավորման գործում Հայաստանի առաջատար դերը: Մենք շատ բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգներում Ամերիկայի հայ համայնքի ներկայությունը:


Այս հատուկ առիթով ես լավագույն բարեմաղթանքներն եմ ուղղում բոլոր հայերին՝ մաղթելով խաղաղ և բարգավաճ տարի: